Հետևեք մեզ։

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը, «Infinity»-ն, «Subaru»-ն և «Opel»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

13:53, 04 մարտ 2025
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը, «Infinity»-ն, «Subaru»-ն և «Opel»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Հոմպլեքս մոլ»-ի հարևանությամբ բախվել են 29-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած «Infiniti» մակնիշի, 62-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի, 55-ամյա Արմեն Կարապետյանի վարած «Tesla» մակնիշի, 33-ամյա Դավիթ Ազիզբեկյանի վարած «Subaru» մակնիշի և 66-ամյա Հերբերտ Քարամյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է shanshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր, 25-ամյա Մհեր Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
 

Վերլուծական