ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կգտնվի Մոսկվայում, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ