ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան կլինի հունիսի 5-6-ին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այցը կլինի պաշտոնական, մենք հնարավորինս շատ այն կլցնենք։ Երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք որ մնացել են, կփորձենք այդ հարցերը լուծել»,-ասել է Սիմոնյանը։