Հետևեք մեզ։

Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան մեր տարածքով անցնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց. Շիրակ Թորոսյան

13:39, 04 մարտ 2025
Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան մեր տարածքով անցնելիս, թուրք վարորդները կփոխարինեն նրանց. Շիրակ Թորոսյան

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է նախկինում «Հանրապետական» խմբակցության, այժմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

 

Ըստ Թորոսյանի` ցանկացած երկրի բեռնատար եթե մտնում է ՀՀ և ՀՀ-ից դուրս է գալիս,  դրանք բոլորը ստուգվում են:

«Խոսքը վերաբերվում է հոգեբանական խնդրին, օրինակ՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրն, ապա թուրքական վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք, միևնույն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան և հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա»,-ասել է ՔՊ-ականը, մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե ադրբեջանցի վարորդների եւ բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները