Մոսկվայում մայիսի 25-ին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանիպում:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին: Եվ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ նախատեսվում է հանդիպում Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ։
Վարչապետը նաև հիշեցրեց, որ նաև Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է սպասվում մայիսի 19-ին:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ