Հետևեք մեզ։

Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահին

13:44, 04 մարտ 2025
Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահին
Մարտի 4-ին Վիենտյանի նախագահական պալատում տեղի է ունեցել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտին Լաոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ) Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից:
 
«Արարողությանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ զրուցակիցները կարևորեցին երկկողմ և բազմակողմ մակարդակներում հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան շփումների խթանումն ու երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը՝ որպես ապագա համագործակցության ամուր հիմք։
 
Միաժամանակ, խոսվեց տնտեսական և առևտրային համագործակցության խթանման, ներդրումների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները