ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացված գործողությունների մասին։
«Խնդիր կա կառավարության, իշխանությունների կողմից՝ ներկայացնելու գործընթացները, որոնք որ իրականացնում են: Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձև լուծվի: Կարծում եմ, որ իշխանություները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հանրայնացնելու իրենց գործողությունները, որ երկիմաստություն չլինի և հասարակության մեջ բողոք չառաջանա»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է նա։
Խոսելով իր կողմից իրականացվող գործողությունների մասին՝ նա ասել է.
«Այս պահին որոշակի գործողություններ անում եմ: Ես որոշակի տեղեկությունների եմ տիրապետում և աշխատում եմ այնպիսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն»,-ասել է նա: