Հետևեք մեզ։

Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին

14:23, 04 մարտ 2025
Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին
Հայաստանը կմիանա Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին։
 
Այս մասին օրինագիծը ԱԺ-ում ներկայացրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
 
Նա նշել է, որ Հաագայի 1899 և 1907 թթ խաղաղության կոնվենցիաների հիման վրա ստեղծվել է մշտական արբիտրաժային դատարան, որը հնարավորություն է ընձեռում երկրների և միջազգային կազմակերպությունների միջև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
 
«Դառնալով Հաագայի արբիտրաժային դատարանի անդամ` Հայաստանը կկարողանա հայց ներկայացնել, նաև չորս արբիտր նշանակել դատարանում։
 
Բացի այդ, դատարանի արբիտրները ներկայացվում են որպես Արդարադատության միջազգային դատարանի թեկնածուներ»,-նշել է նա։
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները