Հետևեք մեզ։

Մի ամբողջ լեզու է ձևավորվել սիգնալով իրար հայհոյելու, որը հետագայում ռազբորկեքի առիթ է դառնում. եկեք իրար սիգնալ տալը խստացնենք. Ալեն Սիմոնյան

14:35, 04 մարտ 2025
Մի ամբողջ լեզու է ձևավորվել սիգնալով իրար հայհոյելու, որը հետագայում ռազբորկեքի առիթ է դառնում. եկեք իրար սիգնալ տալը խստացնենք. Ալեն Սիմոնյան

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 4-ի նիստին ասաց ԱԺ խոսնակ, նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ անձամբ իրեն են մոտեցել վարորդներ և ասել, որ նման խնդիր կա:

 

«Ուսումնասիրել ենք և հասկացել, որ, այո՛, կոնկրետ սեգմենտ կա, որոնց համար սա աշխատանքի բերումով խնդրահարույց է: Դա ոչ միայն տաքսու վարորդներն են, այլև այն մարդիկ են, որոնք զբաղվում են առաքումով և այլն, և այլն…

 

Սա որևիցե կերպ չի վերաբերում մարդկանց, որոնք խախտում չեն արել, և իրենք կսկսեն ավելի շատ [խախտում] անել: Չէ՛, այն մարդը, որը խախտում չի անում, չի անում, ուզում է 9 լինել, 13, թե 103»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

 

ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև ազդանշան տալու խնդրին՝ նշելով, որ այն ևս պետք է կարգավորել, առաջարկեց խստացնել «սիգնալ տալու ավանդույթը»:

 

«Մեկը սիգնալ է տալիս, մյուսը երկար սիգնալով պատասխանում է, հետո մյուսը երկու հատ կարճ է տալիս, մի հատ՝ երկար... Մի ամբողջ լեզու է ձևավորվել սիգնալով իրար հայհոյելու,  մեքենա վարելու ընթացքում իրար հետ հարաբերություններ պարզելու, որը հետագայում վերածվում է կռվի, ռազբորկեքի առիթ է դառնում... Իրար սիգնալ տալը եկեք խստացնենք»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները