Զոհված զինծառայողի մայրը, որը ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։
«Նա երեկվանից չի սնվել և հայտարարում է, որ սնունդ չի ընդունելու, քանի գտնվում է ՁՊՎ-ում։ Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը, նրա ինքնազգացողությունը լավ չէր», - ասաց Խամոյանը։