Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի և Բակո Սահակյանի մասին

15:01, 04 մարտ 2025
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի և Բակո Սահակյանի մասին

Պետական ​​անվտանգության ծառայության ժամանակավոր պահման վայրում և քննչական մեկուսարանում ապօրինաբար գտնվող Ռուբեն Վարդանյանն ու Բակո Սահակյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հայտարարել են, որ իրենց կալանքի ընթացքում մարդկային վերաբերմունք են ցուցաբերել»։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի Օմբուդսմենի մամուլի ծառայությունից՝ հաղորդելով, որ հանդիպումներ են կայացել Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ անձանց հետ։

Նշվել է, թե «նրանք չեն ենթարկվել որևէ խտրականության կամ դաժան վերաբերմունքի, ապահովվել են կալանավորման նորմալ պայմաններով և բուժօգնությամբ»։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը շուրջ 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդար դատավարություն։ Նրա որդին հաղորդել է հոր խոշտանգման մասին, զուգահեռաբար լուսանկարներ են տարածվել, որտեղ Վարդանյանի դեմքի տարբեր մասերում կապտուկներ կան։

Միևնույն ժամանակ քննարկումներ սկսվեցին նաև  Բակո Սահակյանի խոշտանգման մասին. մասնավորապես, համացանցում տարածված լուսանկարներում ակնհայտորեն վնասված է նրա ատամնաշարի դիմացի հատվածը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները