Հետևեք մեզ։

Հայաստանը գիտի, որ պարտավորություններ է ստորագրել. Բաքվից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

15:42, 04 մարտ 2025
Հայաստանը գիտի, որ պարտավորություններ է ստորագրել. Բաքվից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

«Հայաստանը գիտի, որ պարտավորություններ է ստորագրել՝ կապված Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման հետ, սակայն մինչ օրս դրանք չի կատարել»։

 

Այսպես է Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին պատասխանել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

 

«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- ընդգծել է ԱԳՆ պաշտոնյան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները