Հետևեք մեզ։

Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած Անահիտ Մանասյանին

18:44, 04 մարտ 2025
Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած Անահիտ Մանասյանին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հացադուլի չորրորդ օրը այցելել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին և Վարդան Ավագյանին: Սակայն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հրաժարվել է նրա հետ հանդիպել:

 

Մանասյանն այնտեղ էր գտնվում հացադուլավորների վիճակին ծանոթանալու համար:

 

Թանդիլյանը հացադուլ է հայտարարել հաջակցություն Ռուբեն Վարդանյանի, նա այդկերպ նաև ուղերձ է հղում Վարդանյանին  դադարեցնել հացադուլը:

 

Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։

Վերլուծական