Հետևեք մեզ։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր-Ռիադում պայմանավորվել են Իրանի հարցով բանակցություններ վարել

22:33, 04 մարտ 2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր-Ռիադում պայմանավորվել են Իրանի հարցով բանակցություններ վարել

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Էր-Ռիադում պայմանավորվել են առանձին բանակցություններ վարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով, սակայն նման խորհրդակցությունների ձևաչափն ու ժամանակը որոշված ​​չեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


Նա հաստատել է, որ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

«Այո, մենք պայմանավորվել ենք առանձին բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որ իրանական խնդիրը բարձրացվել է Էր-Ռիադում:

 

Նա հավելել է, որ մինչ այժմ Վաշինգտոնից որևէ կոնկրետ համաձայնության ազդանշաններ չեն եղել, թե ինչպես և երբ դա իրականացնել:

 

Վերլուծական