Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան Ռոզանոյի Humanitas ինստիտուտում բուժզննում է անցել։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Ինտեր»-ը:
«Կիսապաշտպանը ձախ ազդրի մկանային լարվածություն ունի: Նրա վիճակին կհետևեն առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասված է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ «Միլանի» հետ խաղին: