Հետևեք մեզ։

Ամեն ինչ պետք էր անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր․ Անդրանիկ Քոչարյան

08:32, 05 մարտ 2025
Ամեն ինչ պետք էր անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր․ Անդրանիկ Քոչարյան

Վազգեն Սարգսյանի մտքերի և այսօրվա իրականության միջև հակադրություն չեմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը

 

«Մենք պետք է այդ մտքերն իրականություն դարձնենք, սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որ այն լինի  անվտանգ և ապահով։ Եվ դա է եղել իր պատգամը։ Այն, ինչն ինքը չկարողացավ անել, պետք է հետագա սերունդներն իրականություն դարձնեն՝ գիտակցելով այդ ամենը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 

Քոչարյանը նշեց՝ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի թե՛ ծննդյան, թե՛ մահվան օրը Եռաբլուրը մարդաշատ է լինում։ 

 

«Վազգենն արել է այն, ինչ մեր սերունդը կարողացավ ամբողջացնել, դարձնել իրականություն՝ ստեղծել կանոնավոր բանակ»,- նշեց նա։

 

Խոսելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարության մասին՝ Քոչարյանը նշեց․ «Գերի պետք էր չընկնել, այն էլ այդ մակարդակի ղեկավարության գերի դնելը օգտագործվելու է ՀՀ-ի դեմ։ Տարել են առանձնատուն․․․ այդ բացահայտումները կլինեն, բայց ամեն ինչ պետք էր անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր»,- ասաց նա և հավելեց՝ դա պետք է իրականացնեին անվտանգության աշխատակիցներն ու ռուս խաղաղապահները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները