Հետևեք մեզ։

Դեմից նշեցիք, որ Սպարապետի ծնունդն է, խնդրում եմ, քաղաքական հարցեր չտանք․ Թալինի ՔՊ-ական համայնքապետ

08:53, 05 մարտ 2025
Դեմից նշեցիք, որ Սպարապետի ծնունդն է, խնդրում եմ, քաղաքական հարցեր չտանք․ Թալինի ՔՊ-ական համայնքապետ

Վազգեն Սարգսյանը ինձ համար ոչ միայն  Սպարապետ է, այլ նաև կուռք է, իր ծննդյան օրն է, եկել ենք նշելու։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը։

 

Հարցին՝ ի՞նչ է կարծում, Սպարապետը հաշտ կլիներ այսօրվա իրողությունների հետ, Սափեյանը նշեց․ «Դեմից նշեցիք, որ Սպարապետի ծնունդն է, խնդրում եմ, Սպարապետի ծնունդը էսօր նշենք, քաղաքական հարցեր չտանք։ Հանկարծ չնեղանաք, հարց եք տալիս, որ զոռով մտնեմ քաղաքականության մեջ»,- ասաց նա։

 

Հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանը ևս չի այցելել Վազգեն Սարգսյանի շիրիմին, Թալինի համայնքապետը նշեց, թե չի կարող այդ հարցին պատասխանել, կարող է օրվա երկրորդ կեսին գալ, կամ ով է ասել՝ գալու է, թե ոչ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները