Հետևեք մեզ։

Եթե ուզում եք՝ եկեք այստեղ․ Լուկաշենկոն Պուտինին, Զելենսկուն և Թրամփին հրավիրել է Մինսկում բանակցություններ վարելու

12:43, 05 մարտ 2025
Եթե ուզում եք՝ եկեք այստեղ․ Լուկաշենկոն Պուտինին, Զելենսկուն և Թրամփին հրավիրել է Մինսկում բանակցություններ վարելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում, և Բելառուսի մայրաքաղաք է հրավիրել Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Զելենսկուն, Պուտինին և Թրամփին։

«Եթե ուզում եք՝ եկեք այստեղ, բելառուսական սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է, ինքնաթիռով՝ կես ժամվա ճանապարհ: Կարող ենք պայմանավորվել հանգիստ, առանց աղմկելու: Փոխանցեք Թրամփին, որ Պուտինի և Զելենսկու հետ սպասում եմ իրենց»,- ասել Է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Պուտինը նպատակաուղղված է խաղաղ բանակցություններին և հակամարտության կարգավորմանը:

Ըստ Լուկաշենկոյի՝ «պետք է համաձայնության գալ Զելենսկու հետ, քանի որ նրան աջակցում է ուկրաինական հասարակության մեծ մասը»։

Վերլուծական