ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։
Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել. նա Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանն է: