Հետևեք մեզ։

Երևանում կանցկացվի «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառումը

14:25, 05 մարտ 2025
Երևանում կանցկացվի «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառումը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից հայտնում են, որ կենտրոնի հովանավորությամբ Երևանում մարտի 13-15-ը կանցկացվի «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառումը։
 
«Ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի Ազգային գրադարանի Սինե-ակումբում։
 
Իրանական ֆիլմերը մշտապես աչքի են ընկել իրենց հուզիչ պատմություններով, յուրահատուկ ռեժիսորական մոտեցումներով և իհարկե, հզոր դերասանական խաղով։
 
Այսպիսով, սիրով հրավիրում ենք բոլոր կինոսերներին բացահայտելու Իրանի կինոարվեստը և իրանական կինոյի գույները»։

Վերլուծական