«Şəffaflıq Azerbaijan»՝ «Թրանսփարենս Ինթերնեշնլ» կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը որպես կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական ասոցիացիա։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, կազմակերպության հիմնադիրները պատրաստվում են դիմել երկրի արդարադատության նախարարություն՝ այն լուծարելու խնդրանքով։