Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը փակելու մտադրության մասին։
Այս մասին հայտնում է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաչանը։
Նա նշել է, որ ներկայումս կապեր են պահպանվում պետական կառույցների հետ։
«Սա մեր գաղտնի և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- հավելել է նա։