ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,050,950 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 2,389,850 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։
Կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ, ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 353,698,500 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 177,150,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։
Արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 331,050,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերը։