Հետևեք մեզ։

Մանե Թանդիլյանի առողջական վիճակը լավ չէ, բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը

12:51, 05 մարտ 2025
Մանե Թանդիլյանի առողջական վիճակը լավ չէ, բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը

Մանե Թանդիլյանի առողջական վիճակն այս պահին լավ չէ։ Բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այս պահին Մանե Թանդիլյանը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում»,- ասաց Առաքելյանը։

Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այսօր Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել, խնդրելով Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները