Հետևեք մեզ։

Այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից. ՀՅԴ

13:48, 05 մարտ 2025
Այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից. ՀՅԴ

ՀՅԴ Գյումրիի քաղաքային կոմիտեի հայտարարությունը Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ.

 

«Սիրելի՛ գյումրեցիներ,

 

մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

 

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է  Գյումրիում  միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։

 

ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։

 

Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.

•  հրապարակային և հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը,

•  պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու և աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։

 

Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն  տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։ 

 

ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով։

 

ՀՅԴ Գյումրու կոմիտե»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները