Հետևեք մեզ։

Վերջին անգամ, երբ ավտոբուսից օգտվում էի, կողքի ուղևորը հուշեց, որ քարտը պետք է կպցնել,. Նիկոլ Փաշինյան

14:07, 05 մարտ 2025
Վերջին անգամ, երբ ավտոբուսից օգտվում էի, կողքի ուղևորը հուշեց, որ քարտը պետք է կպցնել,. Նիկոլ Փաշինյան

Չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթևեկում, բայց ինչքան երթևեկում եմ, այս նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ օրերս ուրախացնող մի փաստ է արձանագրել՝ առավոտյան ավտոբուսով աշխատանքի գնալիս նկատել է, որ ավտոբուսների շատ մեծ հոսք կա:

«Սկզբնական շրջանում վալիդատորների աշխատելու, տոմս գնելու հետ կապված պրոբլեմները, որ կային, իմ օրինակով եմ ասում, որ ուրիշը չնեղանա, գիտելիքի խնդիր էր, պետք է իմանալ, թե դա ոնց անել, որովհետև վերջին անգամ էլ, երբ ավտոբուսից օգտվում էի, կողքի ուղևորը հուշեց, որ քարտը պետք է կպցնել, և դա աշխատեց:

Մետրոյի դեպքում էլ եթե նախկինում անընդհատ պրոբլեմ էի ունենում, հիմա չեմ ունենում պրոբլեմ: Հիմա հետահայաց հասկանում եմ, որ ինչքան խնդիր եղել է, իմ չիմացության պատճառով է եղել: Դե նոր սարք է, ամեն նոր սարքի հետ առնչվելիս ինչ-որ մի բան այնպես չի լինում»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները