Հետևեք մեզ։

Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը

14:36, 05 մարտ 2025
Նոր կարգավորումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը

 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ 64 կողմ, 0 դեմ և 21 ձեռնպահ ձայնով: 

 

ԲՏԱ նախարարության կողմից առաջարկված այս փոփոխություններով բարեփոխումներ ենք իրականացնում ոլորտում՝ նպատակ ունենալով ոլորտում ձևավորել առավել հստակ, թափանցիկ և արդյունավետ մեխանիզմներ։ 

Մասնավորապես՝

 

Վերանայվել է կարգավորող մարմնի գործառույթը՝ տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների վերահսկման առումով։

Սահմանվել է, որ կարգավորող պետական մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է մուլտիպլեքս և ցանցային օպերատորներին հեռարձակողի լիցենզիայի կամ հեղինակազորման կասեցման մասին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար։

 Մուլտիպլեքսի սլոթի լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի տեղեկանք՝ ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու վերաբերյալ։

Վերանայվել են նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները