Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, խաղաղության մթնոլորտն է, որ կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվում ապօրինաբար պահվելու և նրանց դեմ շինծու դատավարության մասին։
«Ես ՀՀ վարչապետն եմ և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է ոչ միայն կենտրոնանալ մեկ անձի, այլև ՀՀ շահերի վրա, ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ սա շրջել, էս գլխից ասեմ՝ անիրագործելի է»,-նշեց Փաշինյանը՝ արձագանքելով կոնկրետ Ռուբեն Վարդանյանի խոշտանգման վերաբերյալ հարցին։