Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանն անձամբ ինձ uպառնացել է բազմաթիվ անգամներ․ Նազելի Բաղդասարյան

16:13, 05 մարտ 2025
Վարդան Ղուկասյանն անձամբ ինձ uպառնացել է բազմաթիվ անգամներ․ Նազելի Բաղդասարյան

Իմ գրառման մեջ նշել էի, որ գյումրեցիները հիշում են՝ ով ինչքան ինչ է թալանել, յուրացրել է։ Այդ մասին ես խոսել եմ նաև երբ ԱԺ պատգամավոր էի, այդ ամբիոնից եմ խոսել ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլև այն պաշտոնյաների մասով, ովքեր Գյումրի քաղաքից ինչ-որ ապօրինություններ են իրականացրել: Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

 

Ըստ Նազելի Բաղդասարյանի` Վարդան Ղուկասյանը ոչ միայն այս փուլում է սպառնացել․ «Անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, նաև իմ երեխայի հետ կապված դեպքը։ Հիշում եք՝ երբ քրեական ենթամշակույթի հետ կապված օրենքն էի զեկուցում»:

 

Ըստ Փաշինյանի խոսնակի` այդ ամենի մասով կան ապացույցներ և հարուցված են բազմաթիվ քրեական վարույթներ:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները