«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 99 անունից բաղկացած ցուցակով է մասնակցելու Գյումրի համայնքում կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանն է։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Գյումրիից։
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում 98-րդն է։