«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը գրում է.
«Բոլոր առիթներով ասել եմ ու հիմա էլ շարունակում եմ ասել, որ վերջին տարիներին մեր երկրին պատուհասած բոլոր երեւույթները մի բանի հետևանք են՝ այն կետից, երբ հայ ժողովուրդը չտարբերակեց կուսակցականը ազգային խնդրից ու շահից։
Չեմ ցանկանա երկար բարակ գրել, բայց հիմա ապրում ենք մի իրականության մեջ, երբ ամեն րոպեն կարող է լինել իրադարձային, հարկավոր է շուտ հետեւություններ անել ցանկացած իրավիճակից եւ, ըստ էության կատարել ճիշտ քայլեր։
Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը փաստացի գրավեց շատերի ուշադրությունը, որոշակի դեպքերում նաեւ շարժեց ոմանց զայրույթն ու, երեւի թե, նաև ցավեցրեց ոմանց կուսակցական «արժանապատվությունը», սակայն այսօր բոլորս պետք է կանգ առնենք ու հետագա քայլերն անենք շատ ավելի զգույշ ու ճիշտ։
Գրառման տարածման հաջորդ օրվանից բազմաթիվ զանգեր ու նամակներ ստացել եմ, այսօր անգամ հանդիպեցի երիտասարդների հետ, ովքեր ինձ փոխանցեցին մի քանի տասնյակ երիտասարդների խոսքերը, որոնց համար իրենց խոսքով՝ կայծ էր Գագիկ Ծառուկյանի այս քայլը կուսակցական եւ քաղաքական շահից վեր դասելու եւ երիտասարդների համար կամուրջ ստեղծելու անկախ, տարբեր կուսակցական թիմերի կամ լիդերների հանդեպ ունեցած այս կամ այն վերաբերմունքից:
Ուրախալի է, որ 16-ից բարձր տարիքի երիտասարդներն իրենք են նախաձեռնել մեր այս հանդիպումն ու ցանկանում են կամուրջ հանդիսանալ մյուսների համար` երկրում արդի խնդիրների բարձրաձայնման եւ քննարկման համար։
Երեկ նաեւ աչքովս ընկավ Սուրեն Սուրենյանցի գրառումը Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության մասով` այն «ճիշտ Հայաստանի» մոդել որակելով։
Չեմ թաքցնի ու կասեմ, որ համակարծիք լինելով այս տեսակետի հետ: Պետք է յուրաքանչյուրս գիտակցենք, որ մեզ 1 օր շուտ հարկավոր է «ճիշտ Հայաստանի» մոդել, սակայն դա կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ կուսակցական եւ ազգային հարցերը կկարողանանք տարբերել իրարից: Ու առաջնային կլինեն` խելքը, գիտելիքը, սկզբունքները, ոչ թե քծնելը, կուսակցական դիվիդենտ շահելը, հանուն պաշտոնի ճամբարներ ստեղծել, հետո ճամբարափոխ լինելը…
Մտածել է պետք…»: