Հետևեք մեզ։

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով է տեսանելի. Աբրահամյան

10:04, 06 մարտ 2025
Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով է տեսանելի. Աբրահամյան

Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա տրամաբանական է նրանով, որ մինչ այդ, իր ուղերձով Վարդանյանը տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում, իրեն ընդամենը մի անգամ են հարցաքննել և ցուցմունքներ տալուց հրաժարվելուց հետո, իր անունից կեղծ ցուցմունքներ են գրվել:

Կեղծ ցուցմունքների վրա հիմնված կեղծ դատավարություն, որը ծայրից ծայր քաղաքական է:

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով/տեսանյութերով է տեսանելի:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանք գտնվում են ահաբեկչական երկրում, որտեղ շարժվում են ջունգլիի կանոններով»,-գրել է նա։

Վերլուծական