Հետևեք մեզ։

Պապիկյանը Նիդերլանդների դեսպանի և պաշտպանության հարցերով կցորդի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

08:20, 06 մարտ 2025
Պապիկյանը Նիդերլանդների դեսպանի և պաշտպանության հարցերով կցորդի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները