Հետևեք մեզ։

Ալեքսանդր Դարչիևը նշանակվել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

09:01, 06 մարտ 2025
Ալեքսանդր Դարչիևը նշանակվել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին:

Ամերիկյան կողմը ագրեմանի տրամադրման վերաբերյալ ռուսական կողմին դիվանագիտական նոտա է փոխանցել փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ:

Դարչիևը 2005-2010 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ, 2014 թվականի հոկտեմբեր- 2021 թվականի հունվարամանակահատվածում եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները