Հետևեք մեզ։

Հայաստանում կրկին վարժական հավաքներ կհայտարարվեն

09:07, 06 մարտ 2025
Հայաստանում կրկին վարժական հավաքներ կհայտարարվեն

2025 թվականի ապրիլի 1-հունիսի 13 ներառյալ ժամանակահատվածում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության  նիստում։

Հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավ­ման նպատակով։

Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները