Հետևեք մեզ։

Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ են, քան ձեր իշխանությունն այս արևի տակ. ԵԱՀԿ նախարարների խորհրդում, որի անդամներն Արցախում են եղել, Միրզոյանը չխոսեց գերիներ մասին, ինչու՞. Օսկանյան (տեսանյութ)

09:18, 06 մարտ 2025
Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ են, քան ձեր իշխանությունն այս արևի տակ. ԵԱՀԿ նախարարների խորհրդում, որի անդամներն Արցախում են եղել, Միրզոյանը չխոսեց գերիներ մասին, ինչու՞. Օսկանյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանություններն ուզում են Բաքվում պահվող մեր գերիների հարցը վերածել ներքաղաքական խնդրի՝ իրենց դիրքերը պահպանելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեզ համար առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր։ Այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, ԱԳՆ հայտարարությունը կամ Ժնևի ելույթում ԱԳ նախարարի ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, հետևանք են ՀՀ-ում ժողովրդի բողոքի և ցասումի։ Մեկուկես տարի է՝ այդ տղաները Բաքվի բանտում են, և Հայաստանի իշխանությունները, մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ ոչինչ չեն արել։ Դրա ամենավառ ապացույցը ամենամեծ հնարավորության կորուստն է Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդին իր ելույթում որևէ անդրադարձ չի արել գերիների հարցին։ Իր 10 րոպեանոց ելույթում մի բառ չկար Արցախի մասին, դա էլ մի կողմ, գերիների վերադարձի մասին։ Ինչպիսի մեծ հնարավորության կորուստ էր, պատկերացրեք՝ 56 նախարար էր նստած, ՀՀ ԱԳ նախարարը ելույթ էր ունենում, չէ՞ր կարող հենց այդ դահլիճում հարց տալ այդ մարդկանց։ Չէ՞ր կարող հարցնել՝ դուք հանցագործների հետ էիք հանդիպում Արցախում։ Դու այդ ատյանում լռել ես ու հիմա եկել ես ԱԺ ամբիոնից հոխորտում ու մարդկանց ես քննադատում, դու ընդհանրապես խոսելու իրավունք չունես։ Չունեի՞ր այդ համարձակությունը, թե՞ մտքովդ չէր անցնում, թե՞ քեզ թույլ չէին տալիս։

 

Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման ներքո, գուցե՝ խոշտանգումների ներքո ասել է, թե սա մեր ինքնորոշման պայքարն է եղել և օրինական է եղել։ Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են և անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ՝ այս արևի տակ, ձեր դիվանագիտական իմունիտետով։ Դուք անկախ չեք, համարձակ չեք, դուք վախկոտ եք։ Դուք գիտեք, որ սա ձեր սխալների արդյունքն է։

 

Այդ տղաների վերադարձի բանալին Փաշինյանի ձեռքում է։ Փաշինյանը դա վաղուց արած պետք է լիներ, նա պետք է կտրուկ փոխեր իր դիրքորոշումը, երբ այդ տղաները գերեվարվեցին։ Միգուցե չեք հասկանում, որ Ադրբեջանը նրանց պահում է որպես ճնշման միջոց, լավագույն դեպքում՝ առևտուրի համար։ Այս խնդիրը պետք է կանգնեցնել և ճնշում դնել Ադրբեջանի վրա»,-ասաց Վարդան Օսկանյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները