Հետևեք մեզ։

Հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան

17:26, 18 մայիս 2023
Հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեն, ով անձնագրային տվյալներով ունի Ազգուշ անունը, այս պահից սկսած պաշտոնապես հայտարարեց հացադուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
 
«Փաստացի տիկին Գայանեն երեկվանից է հացադուլի մեջ, սակայն այս պահից՝ պաշտոնապես։ Նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։
 
 
Հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց փաստաբանը:
 
 
Փաստաբանը նշեց, թե ինչ նպատակներ են նշվել Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման հիմքում. «Ձերբակալման նպատակներ են նշվել փախուստը և այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին: Սա ծիծաղելի է, այլ բառով չեմ կարող նկարագրել»:
 
Փաստաբանը նշեց, որ ձերբակալման իրավաչափությունը բողոքարկելու են: