Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր։ Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ կեղծ հղումներ անելով - ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական և իհարկե իրենց սովոր ձևով ՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը , որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Էրիկ Կարապետյանը։
«Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս։
Ցավոք չեմ կարող չնշել .
Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար ՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ, Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով ՝ արատավորելով իմ անունն ու համբավը։
Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ ՝ կարևոր պայքարում»։



