Հետևեք մեզ։

Ըստ Մանասյանի՝ հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է հանդիպումից

13:27, 06 մարտ 2025
Ըստ Մանասյանի՝ հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է հանդիպումից
Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպումից։
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
 
«Տարակուսած էի, որ մամուլում նման տեղեկություն տարածվեց, ընդհանրապես նման իրավիճակ չի եղել, նման քննարկում չի եղել։ Մեզ տեղեկացրին, որ այդ պահին Մանե Թանդիլյանը քնած է, իսկ նա, ով ներկայացավ բժիշկ, ասաց, որ հաղորդակցման համար նա շատ թույլ է։ Դրա համար նույնիսկ փորձ չենք արել զրուցել Մանե Թանդիլյանի հետ»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները