Հետևեք մեզ։

Ինչո՞ւ այս տարի մարտիության պարգևավճարը պետական ծառայող կանայք, չեն ստանալու. «Հրապարակ»

08:49, 07 մարտ 2025
Ինչո՞ւ այս տարի մարտիության պարգևավճարը պետական ծառայող կանայք, չեն ստանալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Հայաստանի պետական գերատեսչություններում ամեն տարի մարտի 8-ին, ավանդույթի համաձայն, կին աշխատակիցներին 30-40 հազար դրամ պարգևավճար էին տալիս` դրանով ցույց տալով իրենց կնամեծարությունը: Մենք տեղեկացանք, որ այս տարի մարտիության պարգևավճարը պետական ծառայողները` կանայք, չեն ստանալու: Մեր աղբյուրի խոսքով` աշխատակիցներին պատճառաբանել են, թե բյուջեում փող չկա: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից և պաշտպանության նախարարությունից: ՊՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես էլ հարցը թողեցին անպատասխան: ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռևս հստակ չէ` կստանա՞ն, թե՞ ոչ: ԿԳՄՍՆ-ից նույնպես ասացին, որ չգիտեն` լինելո՞ւ է պարգևատրում այս տարի, թե՞ ոչ:

 

Մեր աղբյուրը նշում է, որ սովորաբար մարտի 8-ի պարգևավճարը մարտ ամսվա աշխատավարձի հետ է փոխանցվում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական