Հետևեք մեզ։

ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է ՈւԵՖԱ-ում աշխատելու. «Հրապարակ»

08:58, 07 մարտ 2025
ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է ՈւԵՖԱ-ում աշխատելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մինչ հայկական ֆուտբոլային աշխարհը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը` հայկական ֆուտբոլը տապալելու համար, մեր տեղեկություններով՝ նա ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլև, հակառակը՝ այս օրերին զբաղված է իր դիրքերն ամրապնդելով: Նա ամեն ինչ անում է ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գործկոմում ընտրվելու համար։

 

Ֆուտբոլային անցուդարձից և ՀՖՖ-ից լավատեղյակ աղբյուրն ասում է՝ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈՒԵՖԱ-ում «մարդ ունենալ», և այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է: «Մելիքբեկյանն ամեն ինչ անում է, որ այնտեղ հայտնվի` իր կապերն է օգտագործում ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ: Մենք լսել ենք, որ ինքը լինելու է գործկոմի կազմում: Ճիշտ է` Հայաստանն առաջին անգամ է լինելու այնտեղ, և դա լավ է, բայց հարց է առաջանում՝ ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է այնտեղ աշխատելու»։ Իսկ ՈՒԵՖԱ-ի գործկոմում լինելը նաև նյութական իմաստ ունի` գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում: Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ՈՒԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական