Հետևեք մեզ։

Փաշինյանը uպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու. «Հրապարակ»

09:25, 07 մարտ 2025
Փաշինյանը uպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմն ամբողջությամբ լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ընտրություններում հաղթելու գործին։ Գյումրու ՔՊ-ականներին խիստ զգուշացվել է՝ Սարիկի պարտության դեպքում բոլորն են պատասխան տալու: Դա ոչ թե Սարիկի, այլ ՔՊ-ի պարտությունն է լինելու։ Բանն այն է, որ Գյումրու ՔՊ կառույցում, մեղմ ասած, իրար միս են կրծում։

 

Կարեն Սարուխանյանն ու Սարիկ Մինասյանը գրեթե չեն շփվում իրար հետ, ՔՊ-ականների մի մեծ խումբ էլ աչքով աչք չունի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի հանդեպ, որը, ըստ էության, Սարիկ Մինասյանին փոխարինողն է։ Բայց որպեսզի ընտրությունները չձախողվեն ներանձնական հարաբերությունների պատճառով, Փաշինյանը սպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու և կորցնելու զբաղեցրած պաշտոնները»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական