Հետևեք մեզ։

Բաքվում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթ Մանուկյանի սկզբունքայնությունը. Տիգրան Աբրահամյան

09:31, 07 մարտ 2025
Բաքվում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթ Մանուկյանի սկզբունքայնությունը. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր:

 

Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած թեմա կարող է օգտագործվել վերջինիս դեմ:

 

Կեղծ դատավարության ընթացքում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթի սկզբունքայնությունն ու հաստատակամությունը:

 

Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

 

Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանի առաջ ասել է՝ կռվել է Ադրբեջանի դեմ և՛ Արցախյան առաջին, և՛ 44-օրյա պատերազմներում

Վերլուծական