Հետևեք մեզ։

Գրոսսին միջուկային զենքի վերաբերյալ Մակրոնի խոսքերն անվանել է «նորմերի էրոզիա»

10:25, 07 մարտ 2025
Գրոսսին միջուկային զենքի վերաբերյալ  Մակրոնի խոսքերն անվանել է «նորմերի էրոզիա»

Bloomberg-ին տված հարցազրույցում ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ի պատասխան միջուկային զենքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանություններին, դրանք անվանեց «նորմերի էրոզիա»։


Մակրոնը մարտի 5-ին ասել է, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար և կոչ է արել քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառումը ողջ ԵՄ-ի պաշտպանության համար՝ նշելով, որ ԱՄՆ-ը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի առաջատար դերի վերաբերյալ։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի մասին Մակրոնի հայտարարությունը առճակատում է անվանել։

 

Նրա խոսքով, այն պարունակում է բազմաթիվ անճշտություններ, մասնավորապես, ոչինչ չի ասում այն ​​մասին, թե ինչպես էր ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը «արագ տեմպերով առաջ շարժվում» դեպի ռուսական սահման, և այդ կապակցությամբ Մոսկվայի օրինական մտահոգությունների մասին։

 

«Մի քանի տարի առաջ միջուկային զենքի մասին այս քննարկումը տաբու կլիներ... Բայց հիմա որոշ երկրներում նման խոսակցություններ վարում։ Սա նորմերի ​լղոզում է»,- ասել է Գրոսսին։

Վերլուծական