Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ը կարող է սցենարներ դիտարկել, եթե Հայաստանը չվճարի գումարը. ՌԴ ԱԳՆ

07:45, 07 մարտ 2025
ՀԱՊԿ-ը կարող է սցենարներ դիտարկել, եթե Հայաստանը չվճարի գումարը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի հետ կապված իրավիճակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրա անդամակցության սառեցման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ երկկողմ օրակարգի շրջանակներում, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

 

«Մենք միշտ հուսով ենք լավագույնին: Մենք զրույց ենք ունենում... Երևանի հետ (ՀԱՊԿ-ում - խմբ.) ամբողջ օրակարգով` երկկողմ, տարածաշրջանային և միջազգային»,- ասել է Պանկինը` պատասխանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և կազմակերպության մեջ ունեցած ներդրումների մասին հարցին:

«Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն վտարի»,-ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ 

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ անհնարին, նրա խոսքերով՝ «անվերադարձի կետն» անցել է:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները