Հետևեք մեզ։

Արձանագրվել են զինծառայողների կողմից արտաքին տեսքի խախտումներ․ ՊՆ

14:22, 07 մարտ 2025
Արձանագրվել են զինծառայողների կողմից արտաքին տեսքի խախտումներ․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևան քաղաքում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

«Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ավտոտրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտումներ։ Արձանագրվել են նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ։
 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներից՝ տեղեկացնելով, որ նմանօրինակ միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ»,– ասված է հաղորդագրության մեջ։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները