Հետևեք մեզ։

Մենք՝ որպես պետություն և որպես ժողովուրդ, պարտավոր ենք անել ամեն ինչ՝ Բաքվից հայերին վերադարձնելու համար․ Դավիթ Սանասարյան

19:47, 07 մարտ 2025
Մենք՝ որպես պետություն և որպես ժողովուրդ, պարտավոր ենք անել ամեն ինչ՝ Բաքվից հայերին վերադարձնելու համար․ Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը գրում է․

 «Հայրենակիցնե՛ր,
Ռուբեն Վարդանյանի հետ ես ունեցել և ունեմ թե՛ քաղաքական, թե՛ գաղափարական տարաձայնություններ։ Հրապարակայնորեն քննադատել եմ նրա որոշ վտանգավոր հայտարարություններ և համոզված եմ, որ եթե նա վերադառնա Հայաստան ու իմ համոզմունքներին ու գաղափարներին դեմ հայտարարություններ անի ու գործունեություն ծավալի նորից ու ավելի սուր կարտահայտվեմ։
 
Բայց այսօր՝ այս պահին, երբ նա թշնամու բանտում է ու հացադուլի մեջ, կա միայն կարեկցանք և աջակցություն։
Անկախ նրանից՝ ով ինչ ճանապարհ է անցել, ինչ գաղափարներ է ունեցել կամ ինչ վնաս է գուցե պատճառել, Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր հայի պաշտպանությունը մեր համազգային պարտականությունն է։
 
Մենք՝ որպես պետություն և որպես ժողովուրդ, պարտավոր ենք անել ամեն ինչ՝ նրանց վերադարձնելու համար։
 
Այս հարցում ազգային միասնությունն ու հետևողականությունը կենսական նշանակություն ունեն։
Աստված պահպանի թշնամու թակարդում գտնվող բոլոր հայրենակիցներին»։

Վերլուծական