Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որն առողջական խնդիրների պատճառով ժամանակավոր ընդհատել էր աշխատանքային գործունեությունը, վերադարձել է աշխատանքի։
Այս մասին «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում ասել է դերասանի կինը՝ Լուիզա Ներսիսյանը։
Հաղորդավարուհու հարցին, թե ինչպես է Թոխատյանի առողջությունը, Լուիզա Ներսիսյանն ասել է․ «Շատ դրական, նույնիսկ արդեն անցնում է աշխատանքի։ Շատ ուրախալի լուր»