Հետևեք մեզ։

Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե զուտ դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Գևորգ Պապոյան

10:16, 08 մարտ 2025
Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե զուտ դժվար աշխատանք, այլ թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 8-ին այցելել է Արարատի մարզի Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի տարածքում գտնվող, կաթիլային ոռոգմամբ մշակվող, Նուրինջանյան խաղողի ինտենսիվ այգի։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ նախարարին ուղեկցել են Արտաշատ և Վեդի համայնքների ղեկավարներ Կառլեն Մկրտչյանն ու Գարիկ Սարգսյանը։

Տարածքն ընդհանուր առմամբ հասնում է 100 հա-ի, որից շուրջ 41 հա-ը կառուցվել է պետության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով, որով շահառուն ձեռք է բերել 280 մլն դրամը գերազանցող վարկ և ստացել շուրջ 144 մլն դրամի սուբսիդավորում։ Խաղողից բացի պլանավորվում է 15 հա նռան ինտենսիվ այգի հիմնել։

Տարածքում կատարված ներդրման ընդհանուր չափը հասնում է 3 միլիոն դոլարի։ Առաջիկայում ներդրումների չափը կավելանա, քանի որ գործարարը նախատեսում է հիմնել գինեգործարան, որի շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության արդիականացման անհրաժեշտությունը՝ շեշտելով ինտենսիվ գյուղատնտեսության անցման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների կիրառման կարևորությունը։ «Այս այգին լավ օրինակ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե զուտ դժվար աշխատանք, այլ նորագույն, թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես»,-նշել է նախարարը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները