Հետևեք մեզ։

Արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

20:36, 18 մայիս 2023
Արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

Մայիսի 17-18-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի համանախագահությամբ տեղի է ունեցել արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը:

 

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ չնայած մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, Հայաստանը հաստատակամորեն կյանքի է կոչում ամուր ժողովրդավարություն կառուցելու իր նպատակը: Ընդգծվել է, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել այս առումով, և ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և օրենքի գերակայության ու արդարության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում առանցքային է ԱՄՆ հետ սերտ համագործակցությունը ու տարիներ շարունակ ամերիկյան կողմի ցուցաբերած աջակցությունը:

 

Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և իրականացվելիք քայլերը։